Մեր մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

«Կնյազյան ընդ Փարթնրսը» Հայաստանում մտավոր սեփականության իրավունքի ոլորտում մասնագիտացված իրավաբանական գրասենյակ է, որը մասնավորապես.

  • օժանդակում է մտավոր սեփականության իրավունքների պահպանմանը` պետական գրանցումների միջոցով,
  • խորհրդատվություն է տրամադրում և մշակում է համապատասխան իրավաբանական պայմանագրեր և այլ փաստաթղթեր մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ և ռազմավարական իմաստով ճիշտ օգտագործման և պաշտպանության համար,
  • պաշտպանում է տեղական և արտերկրյա հեղինակների և իրավատերերի մտավոր սեփականության իրավունքները Հայաստանում և Հայաստանից դուրս` գրանցումների և դատավարությունների միջոցով:

 

Մենք հպարտ ենք մեր եռանդուն, տարբեր օտար լեզուների տիրապետող մասնագետների թիմով, ովքեր ստացել են իրենց կրթությունն ամերիկյան և եվրոպական բուհերում, ունեն ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ամերիկյան և եվրոպական երկրների մտավոր սեփականության իրավունքի բնագավառի բարձր գիտելիքներ, հմտություններ և փորձ, ինչն էապես տարբերում է մեր գրասենյակը Հայաստանում գործող և մտավոր սեփականության իրավունքի բնագավառում ծառայություններ մատուցող այլ իրավաբանական գրասենյակներից և թույլ է տալիս մատուցել միջազգայնորեն մրցունակ և բարձրորակ իրավաբանական ծառայություններ:

«Կնյազյան ընդ Փարթնրս» իրավաբանական գրասենյակի մեկ այլ բնորոշ և տարբերակող հատկանիշներից է իր մտավոր սեփականության իրավունքի մասնագետների միջազգային լայն ցանցը, որն իր մեջ ներառում է մասնագետներ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Թայվանից, Իտալիայից, Իսպանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լատինական Ամերիկայի, Եվրոմիության և այլ երկրներից: Մեր հաճախորդներին լիարժեք ծառայություններ մատուցելու համար, մենք դիմում ենք արտերկյա մեր գործընկերներին, երբ անհրաժեշտ է մեր հաճախորդների շահերը ներկայացնել Հայաստանից դուրս որևէ այլ երկրում: