Հաճախորդներ

ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ

Մենք ներկայացնում ենք ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան հաճախորդների շահերը մտավոր սեփականության իրավունքին վերաբերող բոլոր բնագավառներում, ներառյալ արտոնագրերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, սպասարկնամ նշանների, առևտրային գաղտնիքների, հեղինակային և հարակից իրավունքների, անբարեխիղճ մրցակցության, տեխնոլոգիաների և դրանց նկատմամբ իրավունքների լիցենզավորման, առևտրայնացման, փոխանցման հետ կապված բոլոր հարցերով:

«Կնյազյան ընդ Փարթնրս» ընկերությունը ներկայացնում է բազմաթիվ հաճախորդների շահեր` նոր ստեղծված ընկերություններից մինչև խոշորագույն արտասահմանյան ընկերություններ: Մենք մասնավորապես ամրագրում, պահպանում, լիցենզավորում, և դատական կարգով պաշտպանում ենք մեր հաճախորդների շահերը: Շատ անգամ մենք նաև կազմակերպում և անցկացնում ենք հատուկ սեմինարներ մեր հաճախորդների անձնակազմին հետաքրքրող հարցերի շրջանակներում:

Մեր տեղական և արտասահմանյան հիմնական հաճախորդներ են խոշոր և միջին ձեռնարկությունները, գիտահետազոտական կենտրոններն ու կազմակերպությունները, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպություններն ու ընկերությունները, դիզայներական ընկերությունները, սնունդ և դեղորայք արտադրողները, սրճարաններն ու ռեստորանները, հրատարակչությունները, խմիչքներ արտադրող ընկերությունները, հանրահայտ միջազգային բրենդերի լիցենզատուները, հեղինակների իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունները, ինչպես նաև անհատ գիտնականները, գյուտարարները, ինժեներները, դիզայներները, հեղինակները (գրողներ, կոմպոզիտորներ, երգահաններ, նկարիչներ, քանդակագործեր և այլն), կատարողները և պրոդյուսերները: