Գործընկերներ

 

 

Մտավոր սեփականության իրավունքի կենտրոնը Հայաստանում գրանցված ոչ պետական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է (www.ipr-center.org): Կենտրոնի առաքելությունն է մտավոր սեփականության իրավունքի բնագավառում իր նպատակների իրականացման միջոցով, նպաստել, աջակցել և հեշտացնել Հայաստանի` դեպի գիտելիքահենք տնտեսության անցման գործընթացը, ի շահ Հայաստանի տնտեսության և ի բարօրություն Հայաստանի ողջ հասարակության:
     
  Կոնցեռն դիալոգը Հայաստանում գործող իրավաբանական գրասենյակ է (www.dialog.am), որն իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավաբանական և ֆիզիկական անձանց Հայաստանում և արտերկրում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում կորպորատիվ, հարկային, մաքսային, աշխատանքային և մի շարք այլ բնագավառներում, ինչպես նաև ներկայացնում է իր հաճախորդների շահերը վարչական և դատական մարմիններում: